News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

 Հիշողության հետ կապված խնդիրների դրսեւորումը կարող է կապակցված լինել որոշակի սննդամթերքի գործածման հետ։ Այս մասին Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում ասել է Հելսինկիի համալսարանի գիտնական Սատու Յուվյակորպին։

Մեծ քանակությամբ ցածրորակ ածխածինների ու կենդանական ճարպերի գործածումը նպաստում են հիշողության հետ կապված խնդիրների դրսեւորմանը։ Սակայն կան մթերքներ, որոնք ունակ են նվազեցնել հիշողության վատացման հավանականությունը։ Դրանցից է, օրինակ, ձուկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ձիթապտղի յուղը, բուսական առատ սնունդը, ամբողջահատիկ մթերքները, ոլոռազգիները, սերմերը, ձուկը, սպիտակ միսն ու փոքր քանակության ոգելից խմիչքը նույնպես նպաստում են հիշողության հետ կապված խնդիրների դրսեւորման հավանականության նվազմանը ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ