News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեռահասները սկսել են ավելի քիչ ծխել, ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործել, գողանալ, կռվել: Այս մասին պարզել են ավելի քան 10 տարվա տվյալներ վերլուծած հոգեբանները, հաղորդում է Psychological Medicine-ը:

Հետազոտողները վերլուծել են 2003-ից մինչեւ 2014 թվականը ԱՄՆ Թմրանյութերի սպառման եւ առողջության վիճակի ազգային ուսումնասիրության տվյալները:

Ընդհանուր առմամբ, նրանք կարողացել են տեղեկատվություն հավաքել յուրաքանչյուր տարվա համար 13-18 հազար 12-17 տարեկան ավելի քան 210 հազար դեռահասի մասին:

Այս ժամանակահատվածում ալկոհոլի եւ թմրանյութերի հետ կապված առողջական խնդիրները նվազել են 49 տոկոսով, իսկ թմրամիջոցների առեւտրի դեպքերի, կռիվների, հարձակումների, հափշտակությունների թիվը նվազել է 34տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ