News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սա շատ ծիծաղելի պատմություն է։ Ո՛չ դու, ո՛չ ես, մեզնից ոչ ոք չի հիշում Վիտալինային, որը դաշնամուր էր նվագում, բայց մենք հիշում ենք այն Վիտալինային, որը խաբեց Ջիգարխանյանին եւ հեռացավ։ Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, թե երբ այդ մարդը, որի անունը Մասյա էր, վերածվեց Տուսյայի։ Դա ամենահետաքրքիր գործընթացն է։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում «Թող խոսեն» հաղորդման ժամանակ ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը՝ մեկնաբանելով իր ընտանեկան սկանդալը։

Ջիգարխանյանի խոսքով՝ ինքը մտադիր չէ հիշել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային, եւ մյուսներն էլ նրան շուտով կմոռանան։ «Այդ պատճառով, եթե պետք է խոսենք անկեղծ, ես Վիտալիանից դավաճանություն եմ ստացել։ Ես ցանկություն չունեմ հանդիպել նրա հետ, այնտեղ դավաճանության հոտ է գալիս։ Դավաճանությունը ես չեմ ընդունում, ինչու՞ դու դա արեցիր, եթե հիանալի տեսնում էիր, որ կարելի է եւ առանց դրա։ Այն մարդը, ով այս ամենը հորինել է, տաղանդավոր է։ Ես պետք է ցրվեմ, չվախենամ խոսել ցավի մասին։ Անկեղծ եմ ասում, որ ես վիրավորված չեմ, որ սուր հարվածներով պատասխանեմ, ոչ։ Կարեւոր է չկորցնել մարդկային դիմագիծը։ Աստված չանի, որ ես վերածվեմ Ջիգո վրիժառուի։ Ես չարություն չեմ զգում, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Ես զգայուն մարդ եմ։ Ես սիրահարվում եմ, ես ուզում եմ, շարժվում եմ, բայց եբ քթիս են հարվածում, ես պատասխանում եմ»,– ասել է Ջիգարխանյանը։

Միաժամանակ արտիստը նշել է, որ իր մեջ դեռ վիրավորանք է մնացել։ «Եթե քեզ խաբում են ու գրպանիցդ 5 ռուբլի են տանում, դարձյալ վիրավորական է։ Իսկ հետո, ես մխիթարվում եմ եւ մտածում եմ՝ լավ դե, բան չկա։ Որովհետեւ ես ուզում եմ անպայման այս պատմությունից խելացի դուրս գալ։ Ես գործող անձանց շատ լավ եմ ճանաչում, կարող եմ ասել, որ նրանք վատ արտիստներ են։ Ես բազմիցս կյանքում տեսել եմ կնոջ կերպար եւ տղամարդկանց կառավարում, դրանք չարասիրտ պատմություններ են»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ են ասում, որ կինջ չպետք է կառավարի տղամարդուն, Ջիգարխանյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, անձամբ ես այս հարցին պատասխան չունեմ»։

Ջիգարխանյանը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս Վիտալինան իրեն այլ տղամարդ կգտնի։ «Ես գիտեմ դա, գիտեմ։ Ես շատ տարիներ եմ ապրել, շատ բան տեսել իմ կյանքում։ Ինձ էլ են լքել, ես էլ եմ լքել։ Ես շատ լավ կյանք եմ ապրել… հատկապես կանացի կազմը… Եվ դա այն պատճառով, որ ես շատ լավ եմ Մոլիեր խաղում»։

82-ամյա դերասանի եւ նրա 38-ամյա կնոջ միջեւ հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետեւանքներից զգուշանալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ