News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը, որը ցմահ ազատազրկված էր ԱՄՆ բանտերից մեկում, մահացել է 83 տարեկանում: Այս մասին հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով Մենսոնի զոհերից մեկի քրոջը:

Աղջիկը հայտնել է, որ բանտը, որտեղ պատիժ էր կրում մարդասպանը, կապ է պահպանում նրա զոհերի բոլոր ազգականների հետ: Նա ասել է, որ նոյեմբերի 19-ին (տեղական ժամանակով) 8.13-ին իրեն զանգահարել եւ հայտնել են, որ Մենսոնը մահացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ նրան բանտից հոսպիտալացրել են:

Չարլզ Մենսոնը, որը «Ընտանիք» մարդասպանների «կոմունայի» ղեկավարն էր, ցմահ ազատազրկման է դատապարտվել  1969 թվականի ամռանը իր բարեկամ Գերի Հինմենի սպանության համար: Նույն տարվա օգոստոսին Մենսոնի խմբավորման անդամները սպանել էին Ռոման Պոլանսկու կնոջը՝ Շերոն Թեյթին, որն այդ ժամանակ 8 ամսական հղի էր: Ներկայումս նա 83 տարեկան է, 2027 թվականին նախատեսված էր Մենսոնին հնարավորություն տալ դիմել վաղաժամկետ ազատվելու խնդրագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ