Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող քաղցրավենիքի գործարանում 31–ամյա Մումին Թ.–ն սպանել է գործընկեր 34–ամյա Է.Ռ.–ին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ աշխատանքի ժամին 2 գործընկերներ կատակներ են արել, սակայն կատակներից մեկը դուր չի եկել Մումին Թ.–ին, ով սկսել է դանակի հարվածներ հասցնել Է.Ռ.–ին։
Աշխատակիցների ահազանգի վրա դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են 10 տեղից դանակահարված Է.Ռ.–ի դին։