News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ամրակից գյուղում 11-րդ դասարանցի աղջիկն օրեր առաջ փախել է գյուղի երիտասարդներից մեկի հետ ու դադարել դպրոց հաճախել: Նոյեմբերի 6-ից բացակայող աշակերտուհու՝ պարտադիր ուսուցումից դուրս մնալու վտանգի մասին Ամրակիցի դպրոցի տնօրեն  Գոհար Սարգսյանն ահազանգել է Լոռու մարզպետարան:

«Սկզբից տեղեկություններ ստացա, որ դասի չի գալու, չեն ուղարկելու: Դրա հիման վրա եմ գրություն ուղարկել մարզպետարան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշեց տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ դպրոցականն ամուսնանալու արդյունքում դուրս է մնում պարտադիր ուսումից:

«Դե, այս տարվանից է, որ 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել: Ոչ մի անգամ պարտուսից դուրս մնալու դեպք չենք ունեցել»,- ասաց տնօրենը:

Ամրակիցում վաղաժամ ամուսնություններ հազվադեպ են գրանցվում: Նմանատիպ վերջին դեպքը գյուղում գրանցվել է տարիներ առաջ, երբ 12-րդ դասարանի աշակերտուհին ամուսնացել էր ու դադարել հաճախել դպրոց: Այն ժամանակ, սակայն, դպրոցում այնքան էլ կարեւորություն չեն տվել այս հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում պարտադիր է համարվել 9-ամյա կրթությունը:

Տպել
Ամենաշատ