News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ընդդիմադիր «Եշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է Կնեսետ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ ներկայացնելու իր կուսակցության մտադրության մասին, հայտնում է Times of Israel-ը:

Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցումը դիվանագիտական սխալ էր, նաեւ կոչ է արել «թաղել» Թուրքիա գազատարի նախագիծը եւ աջակցել «անկախ Քուրդիստանի պետության ստեղծմանը»:

Նշենք, որ Լապիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կշտամբել է, որ նա Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: «Նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանությունը, չպետք է բարոյականություն քարոզեն»,- իր միկրոբլոգում նշել է Լապիդը:

Հիշեցնենք, որ Էրդողանին իսրայելցի քաղաքական գոծիչները խստորեն քննադատել են այն բանից հետո, երբ նա քննադատական դիիտողություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առիթով: Ավելին՝ Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ