Բրազիլիան Կարակասից իր դեսպանի վտարման որոշումը համարում է Վենեսուելայի ղեկավարության ավտորիտար աշխատաոճի վկայություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկրի ԱԳՆ դեկտեմբերի 23-ին տարածած հայտարարության մեջ:
«Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, այն հերթական անգամ կհաստատի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմի ավտորիտար բնույթը եւ որեւէ երկխոսության նրա անպատրաստ լինելը: Բրազիլիան համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի»,- նշված է հայտարարության մեջ:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Վենեսուելայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են հայտարարել Կարակասում Բրիազիլիայի դեսպան Ռույ Պերեյրային եւ Կանադայի գործերով ժամանակավոր հավատարմատար Կրեյբ Կովալիկին: Ինչպես հայտնել է Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը, Պերեյրայի նկատմամբ որոշումը կգործի այնքան ժամանակ, մինչեւ խոշորագույն հարավամերիկյան երկրում «չվերականգնվի սահմանադրական կարգը»:




























