Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը սխալմունք է համարել Ճապոնիայի հետ 2015 թվականին կնքված համաձայնագիրը, որի նպատակն էր սեռական ստրկության խնդրի կարգավորումը Ճապոնիայի կողմից Կորեայի օկուպացման ընթացքում: Երկրի ղեկավարը այս մասին ասել է Սեուլում՝ մեկնաբանելով թեմայի վերաբերյալ ԱԳՆ հատուկ զեկույցը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Հաստատվել է, որ 2015 թվականին Կորեայի եւ Ճապոնիայի միջեւ բանակցությունների ընթացակարգի եւ բովանդակության մեջ այսպես կոչված «մխիթարության համար կանանց»  հարցի առնչությամբ զգալի թերություններ են տեղ գտել»,- ընդգծել է Մուն Չժե Ինը: Նա նշել է, որ համաձայնագիրը զուտ քաղաքական բնույթ է կրել եւ հաշվի չի առել պատերազմական հանցագործությունների զոհերի եւ երկրի քաղաքացիների կարծիքը:

««Մխիթարության համար կանանց» խնդիրը այս գործարքի օգնությամբ չի կարող լուծվել», - ամփոփել է երկրի նախագահը: Այնուամենայնիվ, նա չի նշել՝ կձգտի արդյոք համաձայնագրի վերանայմանը՝ հանդես գալով Ճապոնիայի հետ «նորմալ, հետագա համագործակցությանն» ուղղված փոխհարաբերությունների օգտին:

Սեուլի տվյալներով՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ 200 հազար կորեացի եւ չին կին հարկադրաբար սեռական կապերի մեջ են եղել ճապոնական բանակի զինվորականների հետ: