ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 23-ին չորս տարով մաքսատուրքեր է մտցրել հիմնականում Ասիայից ներկրվող արեւային վահանակների եւ լվացքի մեքենաների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Առաջին անգամ երկար տարիների ընթացքում մենք ԱՄՆ ենք վերադարձնում արտադրությունը», - ասել է Թրամփը` համոզմունք հայտնելով, որ այն պրոտեկցիոնիստական միջոցները, որոնք նա ձեռնարկում է, «առեւտրային պատերազմի չեն հանգեցնի»:
ԱՄՆ Միջազգային առեւտրի հանձնաժողովը եզրակացրել է, որ արեւային վահանակների դեպքում, որոնք հիմնականում ներմուծվում են Չինաստանից եւ Հարավային Կորեայից ներմուծվող լվացքի մեքենաների պարագայում, ամերիկյան արտադրողները «զգալի վնասներ են կրել»:
Հանձնաժողովի տվյալներով՝ այս չինական եւ հարավկորեական արտադրանքի գները ցածր են, քան ամերիկյան արտադրանքի արժեքը: 2016-ին Չինաստանից ԱՄՆ արեւային վահանակների առաքումները աճել են 500 տոկոսով, իսկ գները նվազել են 60 տոկոսով, ինչը ստիպել է մոտ 30 ամերիկյան ընկերություններին դադարեցնել արտադրությունը:




























