News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տեղեկության մեջ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է միայն այսպես կոչված «առեւտրաշրջանառությունը»։ Այդ ցուցանիշում, նուն մանրածախ ապրանքաշրջանառության հետ մեկտեղ, ներառված է նաեւ մեծածախ առեւտրի շրջանառությունը, նաեւ թեթեւ մեքենաների վաճառքները ևներառյալ ավտոպահեստամասերի վաճառքն ու վերանորոգումը)։

Հունվարի 25-ին հրապարակված նախնական տվյալների համաձայն, անցած դեկտեմբերին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 12,7 տոկոսով։ Դրանով ոլորտի մասին տեղեկությունը վերջին ամսվա համար ավարտվում է։ Բայց դատելով հունվար-դեկտեմբերի տվյալներից՝ մանրածախ առեւտրում ինչ-ինչ դրական տեղաշարժեր են կատարվել։

Այդ փուլում առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 14,4 տոկոս, որից 10,3 տոկոսն ապահովել է մեծածախ վաճառքը, եւ միայն 3,4 տոկոսը՝ մանրածախ վաճառքը։ Մնացած՝ զուտ խորհրդանշական 0,7 տոկոսը բաժին է հասել մարդատար մեքենաների վաճառքին։

Բուն մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալն այս փուլում աճել է 6,1 տոկոսով։ Վերոնշյալ տվյալներից ելնելով՝ դեկտեմբերին կարելի է նույնպիսի աճ ակնկալել։ Նշենք, որ նախորդ տարին վճռորոշ էր մանրածախ առեւտրի եռամյա լճացումից հետո։ Ապրանքների վաճառքի ինչպես աճը, այնպես էլ նվազումը կապված են նույն գործոնի՝ արտերկրից մասնավոր տրանսֆերտների հոսքի հետ։ 

Մեր հանրության զագլի մասի համար ընտանեկան բյուջեի եկամտի կարեւորագույն աղբյուրներից մեկը նշված տրանսֆերտներն են (հատկապես՝ Ռուսաստանից ստացվող)։ Վերջին տարիներին, «ռուսաստանյան տրանսֆերտների» հոսքի նվազման հետեւանքով բնակչության մի մասի եկամուտները կրճատվել են։ Դա, իր հերթին, հանգեցրել էր մանրածախ առեւտրի անկման:

Անցած տարի, դատելով հունվար-նոյեմբերի տվյալներից, գումարային փոխանցումների հետ կապված իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Բնականաբար, դա հանգեցրել է օրինաչափ հետեւանքների։

Ինչպիսի՞ն է տրանսֆերտների դերը երկրի տնտեսությունում։ Մի ժամանակ կառավարության վերին օղակը պնդում էր, թե աննշան։ Հետո, բնականաբար, ստիպված էին խոստովանել իրերի դրությունը։ Ահա այդ «իրական վիճակն» էր պատկերավոր ներկայացվում է ստորեւ բերված աղյուսակում։  

Աղյուսակում ներկայացվում է փոխանցումների գումարը (այդ թվում՝ տրանսֆերտների) եւ մանրածախ առեւտրի ծավալը։ Ցուցանիշները բերված են մլրդ ԱՄՆ դոլարներով, անցած տարվա հունվար-նոյեմբերի համար։ Եւ այսպես, այդ փուլում փոխանցումների գումարն աճել է 0,24 մլրդ-ով, իսկ ապրանքաշրջանառությունը (առկա գներով)՝ 0,16 մլրդ դոլար։

Նշենք, որ ՀՀ ԿԲ նախկին հետազոտություններոից մեկի համաձայն, ընթացիկ կարիքների (այդ թվում՝ ապրքնենր գնելու) վրա ծախսվում է արտերկրից ստացված գումարների ավելի քան 70 տոկոսը։ Քանի որ տրանսֆերտներ ստացող ընտանիքների մեծ մասը նյութապես չապահովված ընտանիքներն են, որոնք գումարները ծախսում են ոչ տներ եւ մեքենաներ գնելու վրա։

Հստակ է, որ եկամուտների աճը ծախսվում է այդ ընտանիքների կողմից առաջնային նպատակների, այդ թվում՝ սննդի բարելավման վրա։ Այլ կերպ ասած, նրանց որոշակիորեն մատչելի են դառնում փոքր-ինչ թանկարժեք սննդամթերքները՝ միսը, ձուկը, կարագը եւ այլն։ Միեւնույն ժամանակ, անցած տարի հենց կտրուկ թանկացել են այդ ապրանքները, այնպես որ տրանսֆերտների աճի զգալի մասը «կերել» է գնաճը։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն եւս արժեզրկվել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները. ՀՀԿ
Նրա խոսքով, իներցիոն տնտեսության մասին հայտարարությունները, իսկ առավել եւս՝ հեղափոխական թռիչքի մասին՝ անհիմն են...
Մենք մտադիր չենք նպաստները կրճատել կամ հանել. Փաշինյան
Այդ դեպքում՝ մարդուն չենք ստիպի, որ գնա կովդ մորթի, հեռուստացույցդ ծախի, շորերդ պատռի, որ նպաստը ձեռքիցդ չխլենք…
Ինչպե՞ս է լուծվել ծառայողական մեքենաների հարցը. Փաշինյանը տարբերակ առաջարկեց վարորդներին
Տալիս ենք ձեզ մեքենաները տարվճարման պայմանով, շուկայականից 20 տոկոս էժան գնով, ու պայմանավորվում ենք, օրինակ, GG եւ Yandex ընկերությունների հետ, որ ձեզ ընդունում են գործի...
Արժանապատիվ անուն տվեք. Փաշինյանին բարկացրեց «խոպանչի» բառը
Հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք, ամեն ինչ կար ձեր հարցի մեջ, ինձ մնում էր հիանալ ձեր ելույթով...
Նախատեսվում է Հայաստանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մի քանի խոշոր ներդրումների շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում…
Partner news