News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հրազդան գետով փրփուրանման զանգված է հոսում. փրփրած գետը Հրազդան 29 հասցեի` Ղռերի փոս կոչվող տարածքի մոտ տեսանկարել եւ «Facebook» սոցիալական ցանցում տեսանյութը տարածել է օգտատեր Վահե Ավետիսը:

Նա «ԷկոԼուրին»   հայտնեց, որ կասկածելի զանգվածը մոտ մեկ տարի է, ինչ լցվում է գետ հիմնականում երեք օրը մեկ: Այդ հեղուկը գարշահոտություն է առաջացնում, եւ մոտակայքի բնակիչներն ունենում են ուժեղ գխացավ, գլխապտույտ եւ սրտխառնոց: «Զանգվածը գետ է լցվում առավոտյան` ժամը 7-9 ընկած հատվածում եւ երեկոյան»,- ասաց նա:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը տեղեկացրեց, որ իրենց գերատեսչության Երեւանի բաժնի տեսուչներն ահազանգողի հետ շրջայց են կատարել Ղռերի փոս կոչվող տարածքում, վերցվել է փորձանմուշ, որն ուսումնասիրվում է: Ուսումնասիրության արդյունքները պետք է համեմատվեն Հրազդան գետում նախկինում կատարված մոնիթորինգի արդյունքների հետ` հասկանալու համար, թե ինչ վնաս է հասցրել գետին կասկածելի զանգվածը: Տեսուչներին եւ ահազանգողին չի հաջողվել պարզել, թե որտեղից է փրփուրանման զանգվածը լցվում գետ:

Սա առաջին դեպքը չէ, որ Հրազդան գետն աղտոտվում է տարբեր տեսակի թափոնաջրերով եւ աղբով: Արձանագրվում են գետի ձկնաշխարհի անկման դեպքեր, սակայն մեղավորները չեն հայտնաբերվում եւ պատասխանատվություն չեն կրում:

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է:

Տպել
Ամենաշատ