News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողի ճառից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպաններից Կարեն Հակոբյանը: Ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանն իր ճառում նշեց, որ մեղադրող կողմն իր պաշտպանյալից վրեժ է լուծում այն բանի համար, որ նա հրաժարվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց: Նրա խոսքով, մեղադրողի միջնորդությունն իր պաշտպանյալին 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելու վերաբերյալ տրամաբանությունից դուրս է:

«Իմ պաշտպանյալը մասնակցել է արցախյան պատերազմին, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք ավելի են խորացել ՔԿՀ-ում:  Դուք նրան տանջանքների եք դատապարտում, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Սասունիկ Կիրակոսյանն իր դատավարական իրավունքներից է օգտվել եւ հրաժարվել ցուցմունք տալուց եւ հիմա դրա համար պատժվում է, դուք անմարդկային պատիժ միջնորդեցիք»,-ասաց Կարեն Հակոբյանը:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ մինչեւ փետրվարի 23-ը լինելու է գործադուլի մեջ եւ միջնորդեց հաջորդ ուրբաթ դատական նիստ չնշանակել: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ իր համար երկու շաբաթը բավարար ժամկետ չէ պաշտպանական ճառին պատրաստվելու համար եւ միջնորդեց փետրվարի 23-ին նիստ չնշանակել. «Պետությունը դատավորի եւ մեղադրողների միջոցով իր ուժն է ցույց տալիս: Նման անմարդկային ճառից հետո ինձ երկու շաբաթը բավարար ժամկետ չէ պաշտպանական ճառին պատրաստվելու»: Չնայած պաշտպանի միջնորդությանը, դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին:

Նշենք, որ այսօր մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյան. Ես շատ ուրախ եմ, որ այժմ ընդդիմությունը Հայաստանում գործում է շատ ավելի հեշտ, քան հեղափոխությունից առաջ
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ ընդդիմությունը կարող է ազատ արտահայտվել...
Ո՞վ կփոխարինի Մանե Թանդիլյանին խորհրդարանում (ֆոտո)
Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում...
Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ...
Այս տարին դժվարությունների և ծանր միջադեպերով հարուստ տարի է.նախագահը աշխատանքային հանդիպում է ունեցել վաչապետի հետ
Կարծում եմ՝ այս պահին մեր առջև դրված խնդիրները կարևոր են…
Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված. Արա Վարդանյան
Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների...
«Գոլոս Արմենիի». Կարտոֆիլային ընդդիմություն
Այս շաբաթ մեզ կրկին վիճակված է դեժավյուի զգացողություն վերապրել. մարտ ամսից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ...