News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեռեւս քննարկում է փաստաբան Վահե Գրիգորյանի  այն բացահայտումը, ըստ որի նոր Սահմանադրության 125–րդ հոդվածի համաձայն 4–րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ կարգը սահմանող 125 հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4–րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը։ Ըստ փաստաբանի՝ ստացվումէ , որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրվածկարգով՝ ժողովրդի քվեով։ «Ելք» Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը խմբակցությունում քննարկում են, համապատասխան հետեւություններ անելուց հետո այն կհրապարակեն։ Հարցին՝ նախագահի ընտրություններից հետո՞, ինչո՞ւ են հապաղում, Մարուքյանը վստահեցրեց, թե  խմբակցության հայտարարությունը կլինի առաջիկա երկու օրվա ընթացքում։ Նշենք, որ նախագահի ընտրությունը մարտի 2–ին է։ 

Սահմանադրության խնդրահարույց դրույթը եւ դրա կապակցությամբ Վահե Գրիգորյանի փաստարկները խուսափեց մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա հայտարարեց, թե համամաիտ է  իր այն գործընկերների հետ, որոնք մեկնաբանել են Սահմանադրությունը եւ հիմնավորել, որ որեւէ խնդիր չի ծագում 4–րդ նախագահին Ազգային ժողովի միջոցով ընտրելու հարցում։ Կոստանյանը շեշտեց, թե որեւէ լեգիտիմության հարց չի ծագի, եթե Արմեն Սարգսյանը ընտրվի Ազգային ժողովի կողմից։

«Շատ պարզ է, հստակ է ամեն ինչ,  ոչ լեգիտիմության խնդիր չի ծագում։ Արդեն այդ հիմնավորումը բազմաթիվ մարդիկ են տվել, ես չեմ ուզում խոսել դրա մասին։ Ես համաձայն չեմ Վահե Գրիգորյանի հետ, ես համաձայն եմ Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Վարդան Պողոսյանի ասածների հետ։ Սահմանադրություն է, կարող է տարբեր մեկնաբանություններ լինել, բայց ինքը չափազանց սպառիչ է։  Եթե մի կետը ասում է՝ սա հարաբերությունների կարգավորում է, երկրորդ կետն ասում է՝ այս հարաբերությունները ծագում են էն պահից, երրորդ կետն էլ ասում է՝ էս հարաբերությունների վրա չի տարածվում, սրանք հակասություն չեն, փոխլրացում են։  ՀՀԿ խմբակցության մեկ այլ իրավաբան պատգամավոր՝  Ռուստամ Մախմուդյանը, չզլացավ բառացիորեն կրկնել Վարդան Պողոսյանի այն «հիմնավորում տեքստը», ըստ որի Սահմանադրության դրույթներում հակասություն չկա, 4–րդ նախագահին ընտրում է Ազգային ժողովը։

Հիշեցնենք, որ  ՀՀԿ–ն առաջադրել է Մեծ Բիտանիայում դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Նրան սատարելու է «Ծառուկյան» խմբակցությունը, թեեւ դեռ պաշտոնապես դրա մասին չի հայտարարել, «Ելք»–ը դեմ  է քվեարկելու։

Սահմանադրական ճգնաժամի մասին խոսակցությունները վառ երեւակայության արդյունք են․ Դավիթ Հարությունյան

Տպել
Ամենաշատ