News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ՄԱԿ-ի միջոցով շարունակել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը, հաղորդում է Коммерсант.ру–ն՝ վկայակոչելով Մշտական ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգներն արդեն ՄԱԿ–ի Հյուսիսային Կորեայի հարցով կոմիտե է ուղարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցանկի ընդլայնման վերաբերյալ առաջարկ: Դրանք ուղղված են «նավթի ստացման եւ ածուխի վաճառքի համար Հյուսիսային Կորեայի մաքսանենգությունների արգելմանը»:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթի մեկնարկի մասին: ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սեւ ցուցակի մեջ է ընդգրկել մեկ ֆիզիկական անձի, 27 ընկերությունների եւ 28 նավերի, որոնք «չնայած պատժամիջոցներին համագործակցում էին Փհենյանի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ