News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավախորհրդատու Մայքլ Քոհենը նախկին պոռնոդերասանուհի եւ մերկապարուհի Ստեֆանի Քլիֆորդի հետ գումարների փոխանցման մասին նամակագրությունը կատարել է Trump Organization կերության կորպորատիվ էլեկտրոնային փոստից, հաղորդում NBC հեռուստաալիքը:

Նա նշում է, որ իրավախորհրդատուն 130 հազար դոլար է վճարել Քլիֆորդին, որպեսզի նա թաքցնի Թրամփի հետ իր ինտիմ հանդիպման մասին փաստը: Քոհենը նշել է, որ նա գործել է սեփական նախաձեռնությամբ եւ Թրամփը եւ Trump Organization-ը գործարքի հետ որեւէ կապ չեն ունեցել:

Առաջին անգամ 130 հազար դոլարի մասին հունվարի վերջին գրել էր Wall Street Journal-ը: Ըստ հրապարակման՝ Քոհենը այդ գումարը Քլիֆորդին վճարել է 2016 թվականին՝ ԱՄՆ ընտրություններից առաջ: Թերթը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ դա արտամուսնական կապ է եղել, քանի որ Թրամփի եւ Մելանյայի հարսանիքը կայացել է 2005-ին:

 Երեքշաբթի Քլիֆորդը հայց էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել համաձայանգիրը, որը պարտավորեցնում է իրեն գաղտնի պահել Թրամփի հետ ինտիմ կապը: Նա հաստատել է, որ լռելու համար նա Քոհենից գումար է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ