News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները հավանություն են տվել Սահմանադրության փաստաթղթի տեքստում «նոր դարաշրջանում չինական յուրահատկությամբ սոցիալիզմի զարգացման» մասին Սի Ցզինպինի անունը եւ գաղափարը մտցնելու վերաբերյալ ուղղումներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղղումների տեքստի համաձայն՝ Սահմանադրության ներածության մեջ, որտեղ արդեն կան Մաո Ցզեդունի եւ Դեն Սյաոպինի անուններն ու գաղափարները, այժմ կհայտնվի նաեւ «նոր դարաշրջանում չինական յուրահատկությամբ սոցիալիզմի» մասին Սի Ցզինպինի գաղափարի առաջնորդությամբ» արտահայտությունը

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները, որի նստաշրջանն անցկացվում է մարտի 5-20-ը Պեկինում, կիրակի նաեւ քվեարկել են Սահմանադրության ավելի քան 20 հոդվածներում ուղղումներ կատարելու հարցով:

Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել Չինաստանի նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում երկու հնգամյա ժամկետների սահմանափակման հոդվածում:

Հավանություն են ստացել նաեւ երկրի սահմանադրության մեջ կատարվող այն փոփոխությունները, որոնցով նախատեսվում է նոր հակակոռուպցիոն մարմնի՝ Հսկողության պետական կոմիտեի ստեղծումը:

Ենթադրվում է, որ նոր գերատեսչությունը սկզբում ինքնուրույն հետաքննություն կկատարի, այնուհետեւ գործերը կփոխանցի դատախազության քննությանը: Ըստ որում՝ նոր մարմնին իրավունք է վերապահված առանց պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու կասկածյալներին կալանել մինչեւ 6 ամիս ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ