News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնական Թիմոտի Բերներս Լին, ով համարվում է Համացանցի հիմնադիրներից մեկը, խոշոր ցանցային կորպորացիաներին մեղադրել է շուկայում իրենց գերիշխող դիրքի չարաշահման մեջ, հաղորդում է ՌԳ-ն:

Իր բաց նամակում նա ասել է, որ Google-ի, Facebook-ի եւ Twitter- ի նման ընկերությունները «վերահսկում են, թե ինչ գաղափարներ ու կարծիքներ են մարդիկ տեսնելու եւ կիսվելու միմյանց հետ»: «Կայքերի եւ բլոգերի երբեմնի հարուստ ընտրությունը մթագնվել է մի քանի գերիշխող հարթակների պատճառով», - ընդգծել է նա:

Բերներս Լին նաեւ կոչ է արել քաղաքական գործիչներին եւ գործարարներին հանրային Wi-Fi ցանցեր բացելու միջոցով համացանցն ավելի մատչելի դարձնել:

Բացի այդ Financial Times-ին տված հարցազրույցում «համացանցի հիմնադիրը» նշել է, որ անհրաժեշտ կարգավորիչ եւ իրավական դաշտի միջոցով հնարավոր է սահմանափակել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հզորությունը: Օրինակ, սոցիալական ցանցերին ստիպել, որ  օգտվողներին ավելի շատ վերահսկողություն տան իրենց տվյալների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ