News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների փետրվարյան ինդեքսների մասին տեղեկությունը։ Բացի ինդեքսներից, փաստաթղթում ներկայացված են ապրանքներն ու ծառայությունները՝ դրանց կիրառման ընդհանուր ծավալով, անցած տարվա դեկտեմբերի համար։ Այլ կերպ ասա, դա բնակչության կողմից կիրառվող ապրանքների եւ ծառայությունների կառուցվածքն է։

Ելնելով այդ տվյալներից, կարելի է հաշվարկել առանձին սննդամթերքների մասնաբաժինը պարենային ապրանքների խմբում (առանց ալկոհոլի եւ ծխախոտի)։ Օրինակ, պարզվել է, որ մսի եւ մսամթերքների տեսակարար կշիռը սննի ծախսերում կազմում է 23,8 տոկոս։

Սա ամենեւին էլ չի նշանաում, որ մեզ մոտ միս են ուտում անասելի քանակությամբ։ Իրավիճակը, տրամագծորեն հակառակն է։ Պարզապես, սննդամթերքի օգտագործման մակարդակն այնքան ցածր է, որ թանկարժեք միսը մեծ չափաբաժին է զբաղեցնում։ Հավելենք, որ սննդի կարեւորագույն ապրանքի՝ հացի եւ հացամթերքների տեսակարար կշիռը կազմում է 22 տոկոսից փոքր ինչ պակաս։

Ի՞նչ մասնաբաժին են զբաղեցնում այդ մթերքները նվազագույն սպառողական զամբյուղում։

Դիտարկենք անցած տարվա 4-րդ եռամսյակի տվյալները։ Այսպես, մսի եւ մսամթերքների բաժինը զամբյուղում կազմում է միայն 12,6 տոկոս։ Դա 11,2 տոկոսով պակաս է վերը նշված ծախսայինբաժնից։ Հացի եւ հացամթերքների գծով տարբերությունն արդեն նվազագույն սպառողական զամբյուղի օգտին է, առավելությունը 8,2 տոկոս։

Հասկանալի է, որ համեմատաբար ավելի էժան հացի եւ հացամթերքների ավելի մեծ տեսակարար կշիռը մթերային զամբյուղում թույլ է տասլի մասնակի «մարել» մյուս, ավելի թանկ մթերքների (տվյալ դեպքում մսի եւ մսամթերքների) թանկացումը։ Այդպես է եղել եւ այս անգամ։

Տարեկան կտրվածքով մսի եւ մսամթերքների արժեքը մթերային զամյուղում աճել է ամսական 358 դրամով (կամ 13 տոկոսով)։ Սակայն հացի եւ հացամթերքների առումով գրեթե նույնքան անկում է  գրանցվել՝ 342 դրամ (կամ 4 տոկոս)։ Դրա հետեւանքով «զամբյուղի» արժեքը մնացել է նույն մակարդակին։

Հարց է ծագում, ինչու գրեթե տասնամյա վաղեմության սպառողական զամբյուղը չի վերանայվում։ Իհարկե, նվազագույն սպառողական զամբյուղը մեր երկրում կրում է բացառապես տեսական բնույթ, քանի որ օրենսդրական մակարդակում այն չի հաստատվել։

Բայց անգամ այդ փաստը հաշվի առնելով, «զամբյուղը» կարող էր արտացոլել կենսամակարդակում առկա իրական տեղաշարժերը։ Միայն մեկ պայմանով, որ դրա կառուցվածքը մոտ լիներ միջին փասացի ցուցանիշներին։ Սակայն, ինչպես կարելի է կարծել, նման վերանայումը լրջորեն կփչացներ «աղքատության դեմ պայքարի» պատկերը։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ