ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել առևտուրն այն երկրների հետ, որոնց հետ առևտրային դեֆիցիտ ունի, եթե ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չնվազեցնի հիմնական տոկոսադրույքը։
Truth Social-ում արված հրապարակման մեջ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում «պետք է լինի աշխարհում ամենացածր տոկոսադրույքը»։ Նա նշել է, որ որոշ երկրներ ԱՄՆ-ի հետ առևտրում մեծ ավելցուկ ունեն, և Վաշինգտոնը կարող է անհապաղ վերջ տալ դրան։
«Իջեցրե՛ք տոկոսադրույքը, հակառակ դեպքում ես կդադարեցնեմ այդ երկրների հետ առևտուրը։ ԱՄՆ Գերագույն դատարանն իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ նախագահը նման քայլի լիարժեք իրավունք ունի։ Սա ավելի արդյունավետ է, քան մաքսատուրքերը», — հավելել է Թրամփը։
Հուլիսի վերջին ԴՊՀ-ն հիմնական տոկոսադրույքը թողել էր նույն՝ 3,5–3,75% մակարդակում։ Հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 15–16-ին։




























