Բրեդֆորդի համալսարանի հետազոտողները ստեղծել են ալգորիթմ, որը տղամարդկանց եւ կանանց տարբերում է ըստ ժպտալու ձեւի, գրում է Naked-Science-ը:

Լուսանկարներով սեռի որոշման առկա մեթոդների հիմքում ընկած է դիմագծերի համեմատությունը՝ վիճակագրական պատկերով: Այս անգամ համակարգչին սովորեցրել են տղամարդկանց տարբերել կանանցից՝ ըստ դեմքի մկանների շարժումների:

Այդ նպատակով պրոֆեսոր Հասան Ուգայլը եւ նրա գործընկերները որոշել են դեմքի 49 հիմնական «կողմնորոշիչներ», որոնց մեծ մասը գտնվում է աչքերի, բերանի շուրջ եւ քթի տակ:

Համակարգիչը 86 դեպքերում կարողացել է ճիշտ կռահել սեռը: