Հայաստանի ԱԻՆ-ում, Մարտի 24-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի արեւային հոսանքի կայանը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ապամոնտաժել են տան տանիքին ամրացված արեւային հոսանքի կայանը:

***

Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (6 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 77 շենքի տանիքի թիթեղներն ուժեղ քամուց վնասվել են՝ առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղներից մոտ 10 քմ հատված եւ ամրացրել՝ 8 կառուցատար:

***

Մարտի 24-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված:

Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը:

Տուժածներ չկան: