News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ղեկավար Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը երկրում շարունակվող ցույցերի ֆոնին կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել եւ ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։

Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ ցույցերի միջոցով արտահայտել իրենց կարծիքը, իսկ իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների իրավունքին խոչընդոտելուց, այլ նաեւ պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը: «Սա ներառում է հավաքի մասնակիցների պաշտպանությունը ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ սադրիչներից եւ գործակալներից»,-հայտարարել է նա։

Նշելով, որ Հայաստանի իշխանությունները ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, Գիսլադյոտիրը մտահոգություն է հայտնել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ «անհամաչափ ուժի» գործադրման, ինչպես նաեւ Երեւանում եւ այլ քաղաքներում կալանավորման դեպքերի մասին տեղեկությունների կապակցությամբ:

«Իշխանությունները պետք է հետեւեն, որ հասարակական կարգը պահպանելուն ուղղված քայլերը լինեն օրինական, անհրաժեշտ եւ համարժեք, եւ ուղղված չլինեն իրենց ընդդիմախոսներին լռեցնելուն»,-ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ