Facebook-ը ծանոթությունների գործառույթ է գործարկում: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ ելույթ ունենալով F8 համաժողովում, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ նոր գործառույթը նախատեսված է «ոչ միայն կարճաժամկետ շփման, այլեւ երկարատեւ լուրջ հարաբերությունների համար»:
Ցուկերբերգը նաեւ ընդգծել է, որ այս գործառույթը ամենասկզբից ստեղծվել է՝ հաշվի առնելով գաղտնիությունը եւ անվտանգությունը:




























