Ավստրիայում 63-ամյա տղամարդու են ձերբակալել, որին կասկածում են կանանց սպանության եւ անդամահատման մեջ: Իրավապահների տվյալներով՝ նա մտադիր էր ուտել իր զոհերի մարմնի մասերը: Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով ավստրիական լրատվամիջոցները:
Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, խոստովանել է, որ իր բնակարանում սպանել է կանանց, անդամահատել եւ մարմինների մասերը թաքցրել սառցարանում: Անդամահատված մարմինները հայտնաբերել են նրա նավակից ոչ հեռու, իսկ մարմնի մասեր՝ կասկածյալի բնակարանում խուզարկության ընթացքում:




























