Կոլումբիայում երկու միանձնուհիներ դաժան պատժի են ենթարկել երեխաներին, որոնք իրենց «սատանայի զավակներն» են համարել, փոխանցում է The Sun–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Պոպայան քաղաքի Սանտա Կլարայի վերածննդի տանը։ Հաստատության տնօրեն Ինես Պերեսը  եւ նրա գործընկեր Ռոզա Էլվիրա Տրոչեզ Խոակին հետաքննության արդյունքում ձերբակալվել են։ Նրանց գործողություններից տուժել են 65 երեխաներ։ Որպես պատիժ նրանք վառել են երեխաների ձեռքերը, կտրել մազերը եւ գլուխը մտցրել զուգարանակոնքի մեջ։

Հարեւանները լսել են երեխաների բղավոցները եւ իշխանություններին հայտնել են հնարավոր խոշտանգումների մասին։ Պերեսն ու Խոակին մեղադրվում են 2014-2017թթ. իրենց խնամակալության տակ գտնվող երեխաներին խոշտանգելու մեջ։ Նրանք չեն խոստովանել մեղքը։