News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Բեյրութի փողոցներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է մահացած 52-ամյա Ֆաթիմա Օթմանին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Al Arabiya-ին, կինը, որը վերջին 20 տարիների ընթացքում թափառական էր եւ ապրում է վարձակալած մեքենայում, սրտի կաթվածից մահացել է:

Իրավապահները ընդ որում չափազանց զարմացած են եղել կնոջ մոտ 1.7 մլրդ լիբանանյան ֆունտի (մոտ 1.1 մլն դոլար) խնայողական գիրք գտնելով:

Բացի այդ մեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանությունը մոտ 5 մլն ֆունտ (3 հազար դոլար) է գտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news