News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն է ստացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով, արձանագրությունում նշված չէ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հիմնավորում:

Արձանագրությունը ԿԸՀ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նշենք, որ  Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ