News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը Ապարանում կկայանա մայիսի 27-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ապարան համանքի ղեկավար Կարեն Եղիազարյանը:

Այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը, որին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները ավելի վաղ են սկսվել:

Քաղաքապետի խոսքով, Ապարանում իրականացվել են շինարարական  լայնածավալ աշխատանքներ.  բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուններ, որոնց արդյունքում  գիշերային լուսավորությունը թարմացվել է, կատարվել են կանաչապատման եւ ծառատնկման մեծածավալ աշխատանքներ, Բաղրամյան փողոցի հարակից տարածքի բոլոր բնակելի շենքերի արտաքին տեսքը վերականգնվել է, արդեն ավարտին են մոտենում շենքերի երեսպատման աշխատանքները, տեղադրվել են նոր խաղահրապարակներ եւ բազմաթիվ այլ աշխատանքներ:

Համայնքապետը նշեց նաեւ, որ մայիսի 1-ից մինչեւ 20-ը իրականացվել է «Մեր պապերի սխրանքը» խորագրով  քանդակագործության միջազգային սիմպոզիում,  որը Ապարանում միավորեց 7 երկրներից 12 քանդակագործների:  

Կարեն Եղիազարյանը հավելեց նաեւ , որ Ապարանի հերոսամարտի 100-ամյակին  ընդառաջ մայիսի 26-27-ը կազմակերպվում է  գիտաժողով, ուր մի շարք պատմաբաններ եւ քաղաքագետներ հանդես կգան զեկույցներով: Իսկ գլխավոր միջոցառումը կմեկնարկի մայիսի 27-ի առավոտյան, Ապարանի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից:

Տպել
Ամենաշատ