News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի օր է, ինչ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության ոսկու հանքի, ինչպես նաեւ վարչական շենքերի մուտքերը արգելափակել են բողոքող քաղաքացիների քողի ներքո հանդես եկող հայտնի «չղջիկները» (պարզ ասած, հանքանյութ գողացող, դրա ապօրինի վերամշակմամբ ու առանց հարկ վճարելու ոսկու իրացումով զբաղվողները): Այդ մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքով, օգտվելով համաժողովրդական շարժման ընթացքից, այդ 30 մարդիկ, անտեսելով անգամ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորները, փաստացի կանգնեցրել են հանքի ու դրա հետեւանքով նաեւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքները։ «Արդյունքում գործազուրկ դառնալու, առնվազն աշխատավարձից ու հավելյալ վճարներից զրկվելու վտանգի առջեւ են կանգնած մեր շուրջ 1500 քաղաքացիներ, իսկ պետությունը կարող է զրկվի Հայաստանի 5-րդ հարկատուն դարձած, վերջին տարիներին մեր երկրում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում իրականացրած ընկերության կողմից վճարվող հարկերից...

Հարկ է փաստել նաեւ, որ ոստիկանությունը տարօրինակ կերպով ընդունել է կրավորական կեցվածք, փաստացի ի ցույց դնելով իր անգործությունը։ Տարիներ շարունակ ոստիկանությունը անգործություն է ցուցաբերել այս հարցի շուրջ, որի հետեւանքով այդպես էլ չի բացահայտվել այն հանցավոր համագործակցությունը, որը պետությանը առանձնապես խոշոր չափերի վնասներ հասցնելով զբաղվել է հանքանյութի ստվերային վերամշակմամբ ու իրացմամբ։ 2016թ. դեկտեմբերին բանը հասավ նրան, որ ինքնաձիգներով զինված անձինք ներխուժեցին հանքի տարածք ու սպանության դիտավորությամբ կրակ բացեցին ընկերության անվտանգության աշխատակիցների վրա (քրեական գործը դատարանում է), ապա հաճախականացան դեպքերը, երբ «չղջիկները» հանքի տարածք են բերում անգամ գորժարանային արտադրության պայթուցիկ սարքեր...»,- նշել է Վարոսյանը։

Նրա խոսքով, ներկայացվող տեսանյութը բացահայտում է «բողոքող քաղաքացիների» իրական դեմքը։ «Իսկ ոստիկանությունից պահանջում ենք գորժուն միջոցներ ձեռնարկել ձեռնարկության մուտքերն ազատելու, ինչպես նաեւ հանցավոր համագործակցության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ։

Հայաստանում ազնիվ, օրինական աշխատող, հարկեր վճարող ներդրողը պետք է լինի պաշտպանված, միաժամանակ մեր ազգային հարստությունը չպետք է հափշտակվի ու պետությունից գաղտնի իրավցի, ապահովելով մի խումբ անձանց ստվերային եկամուտները»։

Տպել
Ամենաշատ
Partner news