News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում խաղաղ ժողովրդական շարժման առանձնահատկությունն այն է եղել, որ ներկայիս Սահմանադրության դրույթների ոչ մի խախտում չի արձանագրվել, երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ընթացել են պետության հիմնական օրենքի դրույթներին համաձայն: Այդ մասին Աստանայում մայիսի 24-ին ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, կոռուպցիան արմատախիլ անելու, արդարություն, օրինականություն եւ իրավահավասարություն հաստատելու նպատակով:

«Այս գործընթացը ստեղծել է մի այնպիսի միջավայր, որում նախկին նախագահ եւ հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանն ամբողջ ընթացքում գտնվել եւ այժմ էլ գտնվում է Հայաստանում՝ փաստացի հանդիսանալով նախկին իշխող Հանրապետական կուսակցության նախագահ, իսկ պետության նախկին ղեկավարի կարգավիճակին համապատասխան, օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնությունները ամբողջ ծավալով պահպանվելու են:

Վստահությամբ կարելի է ասել, որ ապրիլ եւ մայիս ամսի սկզբին Հայաստանում կատարված իրադարձությունները հանդիսացել են երկրի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներ՝ ժողովրդական զանգվածների ամենալայն մասնակցությամբ, ինչը եւ, սահմանադրական նորմերի պահպանման հետ մեկտեղ, ապահովել է այդ գործընթացների անվիճելի լեգիտիմությունը»,- նշել է Գրիգորյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանում ազգային շարժումը հանդիսացել է բացառապես ներքաղաքական գործընթաց եւ հաջողությամբ է պսակվել շնորհիվ այդ առանձնահատկության:

«Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ այս ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանում ակտիվ գործունեություն է իրականացրել հանրապետության նախագահը, որը հանդիսանում է երկրի ղեկավար, գործել է Ազգային ժողովը, որը մայիսի 8-ին ընտրել է նոր վարչապետ՝ բոլոր սահմանադրական եւ օրենսդրական նորմերի խստիվ պահպանմամբ:

Պետք է արժանին մատուցել նաեւ նախկին իշխանություններին, որոնք չընդդիմացան ժողովրդի կամքին, խոհեմություն եւ պատասխանատվություն ցուցաբերեցին, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել իրավիճակը հաղթահարելու ուժային սցենարից եւ ամենակարեւորը՝ արյունահեղությունից:

Իշխանության խաղաղ փախանցման նպատակը կայացել է սիրո, հանդուրժողականության եւ ազգային համերաշխության մթնոլորտի ձեւավորման մեջ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը միտված է խորացնել բաց եւ փոխշահավետ համագործակցությունը բոլոր բարեկամ երկրների հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը։

 «Հարկ է ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ սերտ համագործակցություն է զարգացնելու Ռուսաստանի հետ: Այս խոսքերը ապացուցվել են գործով: Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ առաջիններից շնորհավորել են Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը: Հետագայում, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հանդիպեց Ռուսաստանի, Բելառուսի Ղրղզստանի, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ղեկավարների հետ:

Վերը ասվածի համատեքստում տեղին կլիներ ընդգծել ՀԱՊԿ հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, նրանց օրինական շահերը հաշվի առնելու եւ փոխադարձ հարգանքի ու հավասարության հիմնարար սկզբունքներին, ինչով հերթական անգամ ներկայացավ որպես հուսալի խաղացող միջազգային ասպարեզում:

Այս առումով ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեր պետությունների ղեկավարություններին՝ անաչառ եւ կառուցողական պաշտոնական դիրքորոշման համար, որն արտահայտվեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին որպես երկրի ներքաղաքական գործընթացներ օբյեկտիվ եւ հավասարակշռված գնահատական տալու մեջ:

Ցանկանում եմ նաեւ երախտիքս հայտնել ՀԱՊԿ անդամ պետություններից այստեղ ներկա գտնվող իմ բոլոր գործընկերներին, որոնք այս դժվարին օրերին անկեղծորեն մտահոգվել են մեզ համար եւ ուշադիր հետեւել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ ակնկալելով բարեհաջող հանգուցալուծում»,- նկատելէ  Արմեն Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ