Նախկին սեքս-աշխատող Քաթրին Խիլին, որը Նոր Զելանդիայում մարմնավաճառության ապաքրեականացման է հասել, Պատվո շքանշանի է արժանացել եւ տիկնոջ կոչում է ստացել, հաղորդում է BBC-ն:

62-ամյա Խիլին ասպետական տիտղոս է ստացել: Այն շնորհվում է երկրի համար հատուկ ծառայությունների կամ մասնագիտական գործունեության մեջ ակնառու նվաճումների համար:

1980-ական թվականներին Քաթրին Խիլին դպրոցում ուսուցչուհի էր աշխատում, իսկ հետո մարմնավաճառությամբ է զբաղվել: