News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Գեղարվեստական ղեկավարների պաշտոնի համար թեկնածությունները ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարություն, եւ այնտեղ արդեն որոշում է կայացվում նշանակման մասին: Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ կներկայացվի երկու թեկնածություն՝ իր եւ նախկին գեղարվեստական ղեկավարի դստեր՝ 25-ամյա Նորա Գրիգորյանինը: «Վերջին շրջանում ներկայացուկմների որակն ընկել է, իսկ թատրոնը քննադատության է ենթարկվել: Թատրոնը պետք է ղեկավարի գրագետ եւ այս գործից հասկացող մարդը: Սակայն մեզ մոտ կլանային համակարգ էր ստեղծվել»,- նշեց Հակոբյանը:

Նա հավաստիացրեց, որ անձնակազմի 80 տոկոսը դեմ է Նորա Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը, քանի որ նա թատրոնը հասցրել է անարխիայի վիճակի, անում էր իր ուզածը, բեմադրում էր իր ուզած ներկայացումները, սակայն դրանք միշտ չէ, որ լավ որակի էին, եւ չէին համապատասխանում հաստատության մակարդակին:

Ընդ որում, Հակոբյանը վստահություն հայտնեց, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, ապա Նորա Գրիգորյանին արդեն վաղուց նշանակած կլինեին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ստիպված էր առաջադրել իր թեկնածությունը, քանի որ ոչ ոք չէր ցանկանում այդպիսի պատասխանատվությունը վերցնել իր վրա: «Ես դեմ եմ նրա թեկնածությանը, եւ հենց այդ պատճառով էլ առաջադրել եմ իմը: Գլխացավ եմ ստեղծել ինձ համար, քանի որ նրան, ով ի վերջո գեղարվեստական ղեկավար կդառնա, հսկայական աշխատանք է սպասում»,- ընդգծեց Ռոբերտ Հակոբյանը:

Թեկնածուն նաեւ կոչ է արել նորանշանակ մշակույթի նախարարին այցելել Երեւանի Պետական ռուսական դրամատիկական թատրոն եւ հանդիպել աշխատակազմի հետ՝ այս հարցը քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news