News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու եւ հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ եւ 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին եւ հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնադիրներն  են՝ Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ղեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով:

Ընկերությունը Երեւանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում: 2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել եւ ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:

Պարզվել է նաեւ, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40 տոկոս բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն է հանդիսանում Լեւոն Ազատի Սարգսյանն, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետեր է: Լեւոն Սարգսյանը նաեւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է: Խորհուրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20 տոկոս բաժնետեր Գաբրիել Ղեմբերջյանը: 

Ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի իրավաբանական հասցեն է Երեւանի Երվանդ Քոչարի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, սակայն, ըստ էության, ընկերությունը եկեղեցում գործունեություն չի իրականացրել, այլ փաստացի գործունեություն է ծավալել այլ հասցեում:

ՊԵԿ քննչական վարչության քննիչների եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ:

Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաեւ լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ:

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը. Նախաձեռնողը եղել է ՀՀ առաջին նախագահը
Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ...
Արզնիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով…
Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 եւ 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն...
Հայաստանի հեղափոխության մեջ Բաքվի դերի մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պարզապես անհեթեթ են. փորձագետ
Ադրբեջանի նախագահը ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանի շրջափակման իր քաղաքականությունը որոշակի հաջողություն է բերել…
Հայաստանի վարչապետի այցը Բելգիա հապճեպ էր. բանասեր
Փաշինյանը պետք է բոլոր մակարդակներում թիմ ձեւավորեր, որն իր փոխարեն կնախապատրաստեր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը...
Հայաստանում շտապողականություն են դրսեւորում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Արա Պապյան
Միաժամանակ, նա նշեց, որ եվրոպական կառույցները բավականին մեծ եւ բարդ բյուրոկրատական ապարատ ունեն...
Ամենաշատ
Partner news