News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Օտարերկրացիների հետ ամուսնության համար Էսվանիթի (Սվազիլենդ) բնակիչները ստիպված կլինեն 2,200 դոլար վճարել: Համապատասխան օրինագիծը քննարկվում է Հարավաֆրիկյան փոքրիկ թագավորության խորհրդարանում:

AFP-ն հաղորդմամբ կառավարությունը պնդում է, որ օտարերկրացի տղամարդիկ որոշակի ժամանակով ամուսնանում են տեղացի կանանց հետ` երկրում կամ մայրցամաքում աշխատանքային թույլտվություն ստանալու համար, իսկ հետո լքում են նրանց: «Օրինագծի նպատակն է պաշտպանել երկրի կանանց օտարերկրյա զուգընկերների շահարկումից եւ չարաշահումից, որոնց միակ նպատակը քաղաքացիություն ստանալն է», - ասել է ներկայացուցիչ Պերսի Սիմելանը:

Օրինագծի ընդունման դեպքում ամուսնության գրանցման համար նման զույգերը պետք է 30 հազար ռանդոն (2200 դոլար) վճարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ