News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մասնագետները մի քանի պատճառ են նշել, որոնց հետեւանքով ճանապարհորդներն արձակուրդի ժամանակ ավելի հոգնած են զգում, քան եթե սովորական աշխատանքային միջավայրում լինեին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Sun-ը:

Դա տեղի է ունենում հիմնականում նրանց հետ, ովքեր տառապում են, այսպես ասած, «ազատ ժամանակի հիվանդությամբ»: Նրանք արձակուրդին նախորդող օրերին այնքան են ծանրաբեռնվում աշխատավայրում, որ արձակուրդի հենց սկզբում չափազանց հոգնած են զգում եւ նույնիսկ հիվանդանում են:

Հոլանդացի հոգեբան Էդ Վինգերհոեցը հարցում է անցկացրել 1128 տղամարդու եւ 765 կնոջ շրջանում եւ պարզել, որ «ազատ ժամանակի հիվանդությամբ» «տառապում են» նրանք, ովքեր բարձր պաշտոն են զբաղեցնում եւ չի կարողանում ճիշտ հավասարակշռություն գտնել աշխատանքի եւ հանգստի միջեւ:

Արձակուրդի ժամանակ հոգնածություն զգալու պատճառ կարող է դառնալ աշխատանքային օրերին քնի պակասը: Պրոֆեսոր Դորոթի Բրուքի խոսքով՝ երբ մարդիկ երկար ժամանակ քնի պակաս են զգում, իսկ հետո կարողանում են քնել՝ որքան ցանկանան, քնի միջին տեւողությունը երկարում է:

Մեկ այլ պատճառ է ալկոհոլը. արձակուրդին մարդիկ ավելի շատ գարեջուր կամ կոկտեյլներ են օգտագործում, ինչի հետեւանքով վատ են քնում եւ ավելի հոգնած զգում: Բացի այդ, երբ մարդը նոր տեղում է քնում, նրա ուղեղը հաճախ զգոն է մնում եւ չի հանգստանում, քանի որ անծանոթ միջավայրում վտանգ է զգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ