BBC հեռուստաալիքով թողարկված Panorama վավերագրական ֆիլմի հեղինակներն իրենց նախագիծը նվիրել են ուսումնասիրությանն այն մասին, թե ինչպիս են այնպիսի տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը եւ Snapchat-ը, կախվածություն առաջացնում իրենց օգտատերերի մոտ, հաղորդում է IT-world-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:
Ֆիլմը հիմնված է Սիլիկոնյան հովտից ինսայդերների հետ հարցազրույցների վրա, որոնք պնդում են, որ սոցիալական մեդիա ընկերություններն իրենց հարթակները մշակելիս միտումնավոր կերպով տարբեր տեսակի մեթոդներ են կիրառում, որոնք թույլ են տալիս կախվածություն առաջացնել:
Այդպես, օրինակ, կայքերի անվերջ ցուցադրման հեղինակ Ազա Ռասկինը հայտնել է. «Նրանք կարծես վարքային կոկաին են հորինել եւ ուղղակի ցանում են այն ձեր ինտերֆեկսի վրա: Եվ դա այն է, ինչը ձեզ ստիպում է կրկին ու կրկին սիրել»: Jawbone-ի եւ Mozilla-ի նախկին ղեկավարը հավաստիացնում է, որ տեխնոլոգիական ընկերությունները մշտապես վերլուծում են մարդկանց վարքագիծը՝ պարզելու, թե ինչպես ստիպել նրանց կախվածության մեջ հայտնվել, օրինակ` կրկնելով կոճակի գույնը եւ ձեւը, «ինչպես Facebook-ինն է»: Այս կոճակի համահեղինակ Լիա Պերլմանը խոստովանել է, որ ինքը եւս այժմ կախվածություն ունի:
«Երբ ես մի րոպե ազատ ժամանակ են ունենում, գնում եմ Facebook-ը ստուգելու»: Ֆեյսբուքի նախկին ինժեներ Սանդի Պարաքիլասը, ով Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո հաճախ եւ հաճույքով քննադատում է նախկին գործատուին՝ գաղտնիության քաղաքականությանը չհետեւելոը համար, նշում է, որ «տեխնոլոգիական հսկաները բիզնեսի մոդել ունեն, որը նախատեսված է ձեզ կախվածության մեջ գցելու եւ ձեր կյանքից այնքան ժամանակ խլելու, որքան որ հնարավոր է, իսկ հետո՝ վաճառել դա գովազդատուներին»:
Այս մեղադրանքները, սակայն, անպատասխան չեն մնացել: Facebook-ի մամուլի խոսնակն արդեն իսկ մեկնաբանություններ է հնչեցրել հատուկ Business Insider-ի համար. «BBC-ի ֆիլմի արտադրության ընթացքում առաջացած մեղադրանքները ճշգրիտ չեն: Facebook-ը եւ Instagram-ը նախեւառաջ նախագծված են մարդկանց մտերմացման համար: Դուք կարող եք շփվել ձեր սիրելիների հետ, ովքեր հեռու են, կարող եք միանալ այն մարդկանց համայնքին, որոնք կիսում է ձեր հետաքրքրությունները կամ պարզապես կարեւոր են ձեզ համար: Այս նպատակն դրված է մեր ցանկացած դիզայներական նախագծի կենտրոնում»:





























