News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ջրվեժում ինժեներական քաղաքը կդառնա Հայաստանի փոքրիկ Սիլիկոնային հովիտը: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ քաղաքում կտեղակայվեն տասնյակ ՏՏ ընկերություններ, որտեղ նրանց համար կգործեն միասնական լաբորատորիաներ, որոնց թանկարժեք սարքավորումները հասանելի կլինեն նրանցից յուրաքանչյուրին:

«Սիլիկոնային հովտի էությունն այն է, որ բարձրտեխնոլոգիական բազմաթիվ ընկերություններ եւ համալսարաններ իրենց պոտենցիալը, գիտելիքները եւ հմտությունները մի տեղում կենտրոնացնեն: Այս ընկերությունները կադրերի արտահոսքի պատճառով սթրես չեն ապրում՝ մի տաղանդը գնում է, մյուսն է գալիս: Իսկ Հայաստանում ՏՏ ընկերությունը կարող է անգամ փակվել, եթե հանկարծ մի քանի մասնագետ այն լքեն, քանի որ այստեղ դեռեւս դժվար է կադրերին պահել»,- նշեց փոխնախարարը:

Նա նշեց, որ Սիլիկոնային հովտի մյուս ատավելությունն այն է, որ այստեղ նույն խնդրով կարող են զբաղվել ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ ընկերություններ, եթե նրանցից որեւէ մեկին չի հաջողվում այն լուծել:

«Համագործակցության նման մոդելը ՏՏ ինդուստրիային կօգնի ավելի կայուն լինել, ավելի շատ փաթեթներ ու համակարգեր ներգրավել, համատեղ ծրագրեր մշակել, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի հետ միասին իրականացնել գիտատեխնիկական եւ կրթական նախագծեր: Սա լավ փորձ է, որը կարող է Հայաստանում կիրառվել»,- նշեց Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ Ջրվեժում «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը հավանություն է ստացել կառավարության 2018 թվականի մարտի 1-ի նիստում: Նախագծի նպատակը Հայաստանում տեխնիկայի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման աջակցությունն է, գլոբալ շուկա ինժեներական եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանումը, Հայաստանի վերածումը ինովացիոն լուծումների տարածաշրջանային հաբի: Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության հիման վրա: Նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 21,2 մլն դոլար, որից 10,5 մլն դոլարը պետական համաֆինանսավորում է Համաշխարհային բանկի «Առեւտրի եւ ենթակառուցվածքների որակի խթանում» վարկային ծրագրի շրջանակում: Մնացյալ գումարը ներդնում են «National Instruments AM» ընկերությունը եւ 14 բաժնետիրական ընկերություններ ներառող կոնսորցիումը: «Ինժեներական քաղաքի» ստեղծման համար 3 հա մակերեսով տարածք է ընտրվել Բագրեվանդի փողոցում: Նախագծի շրջանակում նախատեսվում է ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի 1500 մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում: Կստեղծվի 2 հազար նոր աշխատատեղ, ոլորտում կհիմնադրվեն 20 նոր ձեռնարկություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ