News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Գյուղմթերքն այս տարի այլեւս չի էժանանա: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով գյուղմթերքի շուկայում այս տարի գրանցված բարձր գներին։

Նա բարձր գների մի քանի պատճառներ թվարկեց:

«Հողատարածքներն այս տարի քիչ են մշակվել, գյուղացին ցանել է այնքան, որքան կարող է վաճառել՝ էլ հույս չդնելով որոշ մարդկանց խոստումների վրա, որ վաղը կամ մյուս օրը լավ կլինի: Դա մի կողմից, մյուս կողմից էլ՝ մորմազգիների ցեցը, որն ավերեց ցանքատարածությունները: Այն հատկապես մեծ վնաս է տալիս լոլիկին, պղպեղին, սմբուկին, նաեւ վաղահաս կարտոֆիլին: Գյուղացու ինտենսիվ պայքարն էլ չի օգնում, որովհետեւ ցեցը կարող է անմշակ տարածք տեղափոխվել, հետո էլի վերադառնալ մշակովի դաշտ»,- նշեց մասնագետը:

Նա այստեղ պետական մոտեցման կարիք է տեսնում: Ըստ մասնագետի՝ պայքար պետք է տանել ամբողջ Արարատյան հարթավայրում:

«Այս տարի ուրիշ խնդիր էլ է ավելացել՝ շոգը: Եթե ամեն տարի մենք դրա վնասները հիմնականում օգոստոսին էինք հաշվում, այս տարի հունիսից սկսեց վնասել»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ այս տարի եղած խնդիրներին ավելացել է նաեւ ոռոգման հետ կապված խնդիրները, ցանքատարածությունները նորմալ չեն ոռոգվել, դաշտեր կան, որ ուղղակի չորացել են:

Այս տարի, ըստ Բերբերյանի, սմբուկից բացի, բոլոր գյուղմթերքները թանկացել են. «Ձմերուկն ու սեխը մոտ 2.5 անգամ են թանկացել, կարտոֆիլը՝ էլի այդքան, լոլիկը 250 դրամից չի իջնում, այսինքն՝ 100 տոկոսով թանկացել է, պղպեղը թանկ է: Սմբուկը,  ցանքատարածությունները մի քիչ շատ լինելու պատճառով, այս տարի նույն գինն է պահպանել»:

Տպել
Ամենաշատ
Partner news