News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինին զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է  Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Վերջինս նշել է, որ որոշումն անօրինական է եւ այն բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:

«Մենք Վերաքննիչից խնդրել ենք, որ խափանման միջոցը վերացվի, կամ գրավ կիրառվի: Դատարանում քննիչը որեւէ հիմք չի ներկայացրել, որ Արթուր Ասատրյանի կալանքի տակ մնալն անհրաժեշտ է եւ հիմնավորված գործի նյութերով, որեւէ փաստական տվյալ չհետազոտելով դատարանը կայացրեց ակնհայտ ապօրինի դատական որոշում: Այն իրողությունները, որ  Հայստանում դատական համակարգը փոխվել է, էս պարագայում մենք հակառակին ենք ականատես լինում, որ կամ պատվերով արդարադատություն է, կամ դատավորը կոմպետենտ չէր»,-ասաց փաստաբանը:

Նա նշել է, որ այս  ընթացքում քննչական գործողություններ, առերեսումներ դեռեւս չեն եղել, ինչը իրենց համար եւս տարօրինակ է եւ անհասկանալի:

Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը սահել է ձորը և շրջվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել. նրան հոսպիտալացրել են
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ