News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն իր դեմ հարուցված քրեական գործի հետ կապված մտահոգություններ չունի: Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ է համարում գործընթացը եւ այս պահին որեւէ անելիք չունի. «Մտահոգություն չունեմ: Քրեական գործն այս պահին գտնվում է նախաքննական մարմնում, քննություն է ընթանում, որի շրջանակներում հարցաքննվել եմ: Ինչ կարող եմ ասել, գործընթաց է, իր հունով կընթանա, սպասենք, տեսնենք, նախաքննությունը կավարտվի, նոր ինչ-որ բան կկարողանանք ասել»,-նշեց Դանիելյանը՝  այլ մանրամասներ չհայտնելով:

Նշենք, որ այս պահին Հրազդանի համայնքապետարանում «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ կողմից իրականացվում է արտաքին աուդիտ: Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է գտնվում աուդիտը: Վերջինս հայտնեց, որ աուդիտ իրականացնող ընկերության հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 30-ին.

«Այս պահին որեւէ բան չենք կարող ասել, սպասենք, սահմանված ժամկետում աուդիտը վերջանա, որից հետո համապատասխան եզրակացություն կտրվի, որի մասին կհայտարարենք»,- եղավ պատասխանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղադրել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Մարզպետի գրառման մեջ մասնավորապես նշված էր. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու եւ օրինական կարգով ընթացքը լուծելու համար:

Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժվել էր:

Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ