News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էլինա Բիստրիցկայան կորցրել է տեսողությունն ու շարժվելու ունակությունը: Դերասանուհին դիմել է բժիշկների օգնությանը, գրում է Կոմսոմոլսկայա պրավդա-ն:

«Խաղաղ Դոն» ֆիլմի աստղ Էլինա Բիստրիցկայայի ինքնազգացողության մասին պատմել է Սոֆյա Շեգելմանը: 90-ամյա դերասանուհու քույրը շտապել էր Իսրայելից բարեկամուհուն անհրաժեշտ խնամքով ապահովելու համար: Կինոաստղի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է:

85-ամյա դերասանուհի Զինաիդա Կիրիենկոյին հաջողվել էր շփվել 82-ամյա Շեգելմանի հետ: Վերջին անգամ արտիստները հանդիպել էին մի քանի ամիս առաջ՝ համերգներից մեկի ժամանակ: Դրանից հետո կինը, որը պատասխանում էր Զինաիդա Կիրիենկոյի զանգերին, թույլ չէր տալիս նրանց շփվել:

Սոֆյա Շեգելմանը վստահ է, որ Բիստրիցկայայի բոլոր դժվախտությունների մեղավորը նրա նախկին պրոդյուսեր Քսենյա Ռուբցովան է: Ավելի վաղ նա աշխատել էր Լյուդմիլա Զիկինայի հետ: Սոֆյայի խոսքերով՝ կինը հավակնում էր հիվանդի ժառանգությանը եւ աստիճանաբար թալանում նրա տունը, երբ նա գրեթե անշարժ պառկած էր անկողնում:

«Քրեական գործ է հարուցվել. այդ աղջիկը կպատժվի: Էլինան վատառողջ է, պառկած է, ընդհանրապես չի վեր կենում, չի տեսնում, նա ունի ծանր կատարախտ: Պարզվել է, որ գողացել են ոչ միայն նրա փողերը, այլ նաեւ արտասահմանյան անձնագիրը: Բայց դա արդեն էական չէ. ես չեմ կարող նրան երկրից դուրս տանել, քանի որ նա ճանապարհն այլեւս չի տանի»,-պատմել է Շեգելմանը Կիրիենկոյին:

Նշենք, որ վերջին տարիներին Էլինա Բիստրիցկայան հաճախ էր բժիշկներին գանգատվում կրծքում ցավերի եւ վատ տեսության մասին: Հունվարի սկզբում հետազոտվելուց հետո նրա մոտ բացահայտել էին զարկերակային բարձր ճնշում: Այդ ժամանակ դերասանուհին հրաժարվել էր հոսպիտալացումից: Նրա ընկերներն ու գործընկերներն անհանգստանում են. նրանք հույս ունեն, որ դերասանուհու վիճակը շուտով կլավանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ