News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրեգոնայի Կորվալիս քաղաքից 30-ամյա տղամարդուն ավելի քան 20 մեղադրանք են ներկայացրել։ USA.one-ը հայտնում է, որ նրան կալանավորել են մեկ տարեկանը չլրացած աղջկան սեռական բռնության ենթարկելու համար։ Բենթոն շրջանի ոստիկանությունը վստահեցնում է, որ ամեն ինչ սկսվել է մի մարդու (նրա անունը չի նշվում) հաղորդագրությունից այն մասին, թե 30-ամյա Էդդ Լահարի բջջային հեռախոսի մեջ նորածնի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ տեսանյութեր կան։

Անցյալ շաբաթ ոստիկանությունը նրա տունը, հեռախոսը եւ համակարգիչը խուզարկելու թույլտվություն է ստացել։ Իրավապահների խոսքերով, իրենք հայտնաբերել են նորածնի հանդեպ սեռական բազմաթիվ բռնությունների ապացույցներ։ Նախնական տեղեկատվության համաձայն, զոհը անցյալ տարվա ամռանը, երբ սկսվել են բռնությունները, երկու ամսական էլ չի եղել։ Դրանք շարունակվել են մինչեւ փոքրիկի 9 ամիսը լրանալը։ Ոստիկանությունում չեն պատմել, թե որտեղից է Լահարը ճանաչել երեխային, ինչ կապ ունի նրա հետ երեխայի մայրը եւ այլ մանրամասներ։ Հայտնի է միայն, որ դա նրա երեխան չէ։ Դատական առաջին նիստի ժամանակ, երբ քննարկվել է գրավի չափը (այն կազմել է 6,7 միլիոն դոլար, որի պատճառով կալանավորվածը կմնա բանտում), Էդդ Լահարն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրան արգելված է օգտվել համացանցից եւ տեսագրող սարքերից։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ