News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նիժեգորոդսկի շրջանում դատարանը կալանավորել է 38-ամյա կնոջը, որը կասկածվում է երեխայի առուվաճառք կատարելու մեջ. ամենայն հավանականությամբ նրան մեղադրանք կառաջադրվի, հաղորդում է Life –ը՝ հղում կատարելով ՌԴ-ի Քննչական կոմիտեին:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել, երբ 2018 թվականի աշնանը տեղական ԶԼՄ-ներում հայտնվել էր կնոջ մասին տեղեկատվությունը, որը փորձում էր նորածնին վաճառել Մոսկվայից ամուսնական զույգին: Փոքրիկի համար կինը ցանկանում էր ստանալ 300 հազար ռուբլի: Կասկածյալը հետախուզվում էր. նրան հայտնաբերել են 2019 թվականի փետրվարի 8-ին:

Քննիչները պարզել են, որ 2018 թվականի ամռանը կասկածյալը երեխայից հրաժարվելու մտադրություն ունեցող հղի կնոջն առաջարկել էր հանձնել նորածնին: Նա ծննդկանի համար կեղծ անձնագիր էր պատրաստել. երեխան ծնվել էր հուլիսի 27-ին:

Կեղծ անձնագրի պատճենի հիման վրա ձեւակերպվել էին նորածնի փաստաթղթերը, իսկ փոքրիկն ինքը, փաստորեն, գտնվում էր կասկածյալի մոտ:

«Առուվաճառքի գործարքը չէր կայացել կասկածյալի հետ կապ չունեցող պատճառներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կասկածյալը խնամում էր հինգ անչափահաս երեխաների: Գենետիկ հետազոտությունների արդյունքում պարզ էր դարձել, որ նա երեխաներից երկուսի կենսաբանական մայրը չէ:

ՔԿ-ից հայտնել են, որ ներկայումս բոլոր անչափահաս երեխաները գտնվում են սոցիալական կենտրոններում եւ բժշկական հաստատություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ