Apple-ը Goldman Sachs բանկի հետ միասին մի քանի շաբաթների ընթացքում կսկսի թեսթավորել սեփական կրեդիտ քարտերը՝ հայտնում է The Wall Street Journal-ը։
«Goldman Sachs Group Inc-ը միավորվել է Apple Inc.-ի հետ՝ թողարկելու համար կրեդիտ քարտեր, որոնք կաշխատեն iPhone-ի հետ եւ կօգնեն օգտատերերին տնօրինել իրենց միջոցները»,- հայտնում է թերթը։
Քարտը կաշխատի Apple Wallet էլեկտրոնային քսակով, որը թույլ կտա օգտատերերին ապագա գնումների պլաններ կազմել եւ տնօրինել հաշիվը։
Քարտը կաշխատի Mastercard վճարային համակարգով։ Դրա տերերը կարող են գնումներից հետ ստանալ 2 տոկոսը, որն էլ կարող է ավելանալ Apple-ի ծառայություններ կամ սարքեր գնելու դեպքում։
Apple -ը քարտերի թողարկումը կիրականացնի մինչեւ տարվա վերջը։