News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սոմալիում 12-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունը եւ սպանությունը բողոքի բուռն ալիք է բարձրացրել։ Բնակիչները կոչ են անում իշխանություններին առաջնորդվել 2016թ․ ընդունված օրենքով՝ երկրում, որտեղ կանանց հանդեպ բռնությունները հազվադեպ են պատժվում, արդարություն հաստատելու համար՝ հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Այշա Իլիես Ադենին առեւանգել էին Գալկայո քաղաքի շուկայում։ Նրա մարմինը գտնվել էր հաջորդ առավոտյան, իր տան մոտ։ Բժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ նրան բռնաբարել են, սեռական օրգաններն այլանդակել եւ խեղդամահ արել։

Չորս մարդ ձերբակալվել է։ Սպանության դաժան բնույթը ցասում է առաջացրել արեւելաաֆրիկյան պահպանողական երկրում, որտեղ բռնաբարվելը խարան է, եւ զոհը ավանդաբար ստիպված է ամուսնանալ իրեն բռնաբարողի հետ։

Ցույցեր են տեղի ունեցել Պունտլենդում, եւ սոմալեցիները #JusticeForAisha հեշտեգի միջոցով սոցցանցերում կոչ են անում սպանության պատշաճ հետաքննություն անցկացնել։

2016թ․ Սոմալիի կիսաինքնավար Պունտլենդ շրջանում ընդունվել է սեռական հանցագործությունների մասին երկրում առաջին օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում բռնաբարության, սեռական ոտնձգությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ