Կիեւում հայտնաբերել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմի աշխատակցի մարմինը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Ըստ ազգային ոստիկանության մամուլի խոսնակ Յարոսլավ Տրակալոյի՝ խոսքը պետության ղեկավարի թիկնապահ Ալեքսանդր Բուխտատոմի մասին է։

«Առավոտյան մարմինը հայտնաբերել են անցորդները Շեւչենկոյի շրջանում»,- ասել է Տրակալոն։

Նա ավելացրել է, որ բռնի մահվան նշաններ մարմնի վրա չեն հայտնաբերվել։