News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում Աստծո գերզմանի տաճարում հայտնվել է Բարեբեր կրակը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Երուսաղեմի Ֆեոֆիլ III պատրիաքրը կրակը փոխանցել է հավաքված ուխտագնացներին, որոնք այն դիմավորել են խանդավառությամբ եւ «Քրիստոս Հարյավ» բառերով: Հավատացյալները Հիսուս Քրիստոսի երկնային կյանքի տարիների թվով 33 մոմերից կապեր են վառում:

Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին ասում էր դեռ Պետրոս առաքյալը: Հավատացյալները կարծում են, որ այն խորհրդավոր կերպով ուղղափառ պատրիարքի, հոգեւորականության եւ հազարավոր ուխտագնացների աղոթքներով հայտնվում է Կուվուկլիայում: Կրակի հայտնվելը, որը հավատացյալները հրաշք են անվանում, կատարվում է ամեն տարի ուղղափառ Զատկին նախորդող օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ