Վենեսուելայում ռազմական միջամտության որեւէ տարբերակ չի նշմարվում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կտրականապես դեմ ենք միջազգային իրավունքի խախտմամբ ռազմական գործողություններին՝ որտեղ էլ դրանք լինեն։ Ուժի գործադրումը կարող է լիազորել միայն ՄԱԿ ԱԽ-ն, կամ ուժը կարող է կիրառվել ի պատասխան ինքնիշխան պետության ագրեսիայի։ Ոչ մի նման բան ոչ մի տարբերակով Վենեսուելայում չի նշմարվում»,- ֆիննական Ռովանիեմի քաղաքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Լավրովը։
Նա «լավ եւ կառուցողական» է անվանել Պոմպեոյի հետ զրույցը։ «Մենք շատ լավ եւ կառուցողական զրույց ունեցանք։ Մենք դիտարկեցինք մի շարք տարածաշրջանային իրավիճակներ, որոնք գտնվում են ՄԱԿ այժմյան օրակարգում»,- ասել է Լավրովը։
Երկու երկրների արտաքին քաղաքական հաստատությունների ղեկավարների բանակցությունները մեկ ժամից մի քիչ պակաս են տեւել։
«Ես կարծում եմ, որ մենք դեպի առաջ շատ լավ քայլ ենք արել այն բանավեճերի զարգացման մեջ, որոնք կայացել են նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Լավրովը։





























