News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ–ի մոնիթորինգային խմբի հայտարարությունը հերթական անգամ հաստատում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ։

«Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նրան քրեական հետապնդման ենթարկելու հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ։ Այս հանգամանքը հիմնավորվեց Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններով և կոչով։ ԵԽԽՎ–ի մոնիթորինգային խումբն արձանագրել է, որ Հայաստանում առկա է ակնհայտ ազդեցություն դատական իշխանության վրա, և ԵԽԽՎ–ն ուղղակի կապ է արձանագրել այդ գործողությունների և Քոչարյանի գործով որոշման միջև։ Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել առաջնորդվել միայն օրենդրական ճանապարհով, ինչը նշանակում է, որ ոչ թե պետք է դատարանների դռներ փակել և պարալիզացնել դատարանների աշխատանքը, այլ պետք է վերադառնալ իրավական դաշտ»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է ՄԻԵԴ-ում հաստատելու, որ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

Անդրադառնալով «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի՝ Հայաստանում տեղի ունեցած դատարանների արգելափակման վերաբերյալ հայտարարությանը, փաստաբանն ասաց. «Եվրոպական միության կառույցների արձագանքը վկայում է, որ որ երեկ մեր երկրում տեղի ունեցած դեպքերը հակասահմանադրական են և ճնշում են դատական համակարգի նկատմամբ»։

Գրիգորյանի գնահատմամբ՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողությունները միաժամանակ խախտում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի մի քանի դրույթներ՝ այդ թվում արդար դատաքննության և խտրականության արգելքի վերաբերյալ դրույթները։ «Այս ընթացքում Քոչարյանի գործով թաքնված օրակարգ է եղել, որը երեկ դուրս եկավ ջրի երես և կրկին ավելացրեց ՄԻԵԴ–ում մեր ապացույցների արսենալը»,- ասաց նա։

Գրիգորյանը միաժամանակ տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել երեկվա դեպքերի առնչությամբ լրացնել Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացված գանգատները, թե նոր գանգատ ներկայացնեն ՄԻԵԴ։

«Բացի դատարանների նկատմամբ ազդեցությունից, այլևս պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում արդարադատության մերժման զոհ է, ինչը հիմք է ՄԻԵԴ նոր գանգատ ներկայացնելու համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Այս գործողություններին հաջորդեցին միջազգային տարբեր կառույցների հայտարարությունները։ ԵՄ երկու կառույցներ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը և ելքերն արգելափակելու գործողությունները կապել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մայիսի 18-ին կայացված որոշման հետ՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին չմիջամտել դատական իշխանության գործերին և ցուցաբերել զսպվածություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ մեկ այլ դիմում վերջերս ևս ներկայացվել է, որը վերաբերում է ոլորտի կատարելագործման հնարավորությանը․ Արամ Վարդևանյան
Ներկայումս մեր երկու դիմումները քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, որոնք վարույթ էին ընդունվել...
Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան
Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց...
Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ…
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան
Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...
Ամենաշատ